-
24.02.2014|
18:10
ՈՒկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը հայտարարել է, որ Գերագույն ռադան պաշտոնանկված նախագահ Վիկտոր Յանուկովիչին կալանքի սանկցիա է տվել:
-
24.02.2014|
18:07
Մայդանի շնորհիվ ՈՒկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հայտնվեց ազատության մեջ, սակայն Մայդանը չի ցանկանում Տիմոշենկոյին տեսնել երկրի նախագահի պաշտոնում:
-
24.02.2014|
18:03
Ըստ www.ombuds.am կայքի` փետրվարի 17-ին Հայաստանի ատոմակայանի բազմաթիվ աշխատակիցներ հրապարակային դիմում են ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին, որից հետո օմբուդսմենը հրատապ գրությամբ դիմել է Սահմանադրական դատարան: Ստորև ներկայացնում ենք գրությունն ամբողջությամբ:
-
24.02.2014|
18:00
Մինչ Հայ հեղափոխական դաշնակցությունը հարմարավետ տեղավորվել է այժմ էլ «ոչ իշխանական ուժ» ձևակերպման շրջանակներում, իսկ նրա աննկուն ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ԱԺ-ում կռիվ է տալիս արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի դեմ` գործի դնելով նախարարի օգտագործած բառապաշարին համարժեք հյութեղ բառապաշարը, ՀՅԴ-ի մեկ այլ կարկառուն ներկայացուցիչ` Վահան Հովհաննիսյանը, պատրաստվում է իր փորձն ու գիտելիքները ներդնելու հայ-գերմանական հարաբերությունների զարգացման գործում:
-
24.02.2014|
17:28
Այսօր ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանել է արդարադատության նախարարի` կառավարությանը անվստահություն հայտնող ընդդիմադիրներին ուղղված` «ղալաթ են արել» արտահայտությանը:
-
24.02.2014|
17:20
«Էդիթ Պրինտ» հրատարակչության հայտարարած արձակի մրցույթին մեծ թվով գործեր են ներկայացվել: Դրանց հիմնական մասը անցել է նախնական փուլ: Ստեղծագործության ծավալը 20-100 էջ է: Առաջարկվող ժանրերը` դետեկտիվ, արկածային, միստիկա, ֆանտաստիկա, փիլիսոփայական երկ, սիրային: Մասնակիցները կարող են ստեղծագործել` նաև միաձուլելով դրանցից մի քանիսը:
-
24.02.2014|
17:14
«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կոչ է անում հավաքվել ԱԺ-ի մոտ։ Հայտարարության մեջ նշվում է. «ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը փետրվարի 25-ին հանդես է գալու «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրելու` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու պահանջով:
-
24.02.2014|
17:11
ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Սեյրան Շահսուվարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով բանակում առկա բացթողումների շուրջ, չմոռացավ թվարկել նաև դրականը: Վերջինիս խոսքով, «մեր մի տանկը կարող է կռվել ադրբեջանական տասը տանկի դեմ ու հաղթել», իսկ դա ենթադրություն չէ, ոչ էլ նրա սեփական կարծիքն է, դա են վկայում մասնագետները:
-
24.02.2014|
16:29
ՈՒկրաինայի Գերագույն ռադան փոխել է «Հիմնական պետական լեզվի քաղաքականության մասին» օրենքը: Այդ որոշմանը կողմ է քվեարկել 232 պատգամավոր:
-
24.02.2014|
16:06
ԶԼՄ-ներն այսօր ճիշտ չեն լուսաբանում զինված ուժերում տեղի ունեցող դեպքերն ու իրադարձությունները: Շատ բան աղավաղված է մատուցվում հանրությանը: Երբեմն հրապարակվում են նյութեր, որոնք բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում, չունեն «ռեալ հիմքեր»: